Բաքուն $0.5 մլրդ է հատկացրել ՌԴ-ն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցմանը

Բաքուն $0.5 մլրդ է հատկացրել ՌԴ-ն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միջազգային բանկը և Իրանը $500 մլն վարկային պայմանագիր են կնքել: Գումարը հատկացնում է ադրբեջանական կողմը՝ Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղու կառուցման համար:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին է հայտարարել Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի տեղղակալ Ալի Նուրզադը: Նա նշել է, որ վարկը վերցվում է Ռեշթ-Ասթարա հատվածը կառուցելու համար: Ղազվին-Ռեշթ հատվածն, իր խոսքերով, պատրաստ է 93%-ով:

Կողմերը փորձում են իրականացնել նախագիծն 2005 թվականից: Երկաթուղին կմիացնի իրանական ցանցն ադրբեջանականին ու, դրա միջոցով, ռուսականին:

Նրա մեծ մասն անցնելու է Իրանի տարածքով՝ Կազվին քաղաքից դեպի հյուսիս ընկած Ռեշտ և Ասթարա քաղաքները կկապվեն Իրանի երկաթուղային ցանցին, իսկ ադրբեջանական Ասթարան կմիանա իրանական Ասթարային երկաթուղային կամուրջի միջոցով:

Երկաթուղու կառուցումն անընհատ ձգձգվում է դրա տնտեսական հիմնավորման հետ կապված խնդիրների պատճառով. նախնական փուլում պլանավորվում է տարեկան փոխադրել ընդամենը 5 մլն տոննա, ապագայում դրանք հասցնելով մինչև տարեկան 10 մլն տոննայի: Բացի այդ, Իրանն ու ՌԴ-ն իրականացնում են բեռնափոխադրումներ Կասպից ծովի տարածքով՝ Աստրախան-Էնզելի լաստանավի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---