Երկքաղաքացիության մասին օրենքը հսկայական նշանակություն ունի հայրենիքից զրկված հայերի համար

PanARMENIAN.Net - Քաղաքացիության բարեփոխված օրենքի մասին քննարկումներն ու մեկնաբանությունները առավելաբար կենտրոնացան դասական սփյուռքահայության վրա, որը բնակվում է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Լիբանանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքերով, բարոյահոգեբանական առումով մեծ նշանակություն ունի հայրենիքի պատկանելիության փաստաթղթից զրկված սփյուռքահայության համար, որն այսպիսով վերականգնված կտեսնի պատմական արդարությունը կամ ճակատագրի անարդար տնօրինումը իր հանդեպ: «Նախորդ վարչակարգի օրոք երկքաղաքացիությունը արգելված էր զուտ քաղաքական պատճառով:



Այժմ նոր հեռանկարներ են բացվում աշխարհասփյուռ հայության համար թե՛ ներուժի համախմբման եւ թե աշխարհացրիվ հայության հայրենիքին պատկանելու միջազգային փաստաթղթի ապահովմամբ:

Սփյուռքահայությունն այսպիսով նման պատկանելության միջազգայնորեն ճանաչցված փաստաթուղթ կկարողանա փոխանցել գալիք սերունդներին»,-նշել է Կանդահարյանը: Նա ընդգծել է, որ կան հարցի քննարկման երկու այլ ուղղություններ եւս: «Նախ պետք չէ մոռանալ, որ հսկայական զանգված կա այսօր, որ արտագաղթել է Հայաստանից, որոնց այս օրենքը հնարավորություն է տալիս պահպանելու կամ վերականգնելու իրենց հայաստանյան քաղաքացիությունը: Երկրորդ. հարցը պետք է դիտարկել Եվրամիության հարեւանության ծրագրերի շրջանակներում: Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին է եւ այստեղ կարեւոր են եվրոպական չափորոշիչները: Կարծում եմ, որ ԵՄ-ի անդամ որեւէ երկիր չի արգելում երկքաղաքացիությունը: Ելնելով ազգի եւ պետության շահերից, ես համոզված եմ, որ մենք բոլորս միայն կշահենք այդ օրենքից»,-ասել է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---