Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքից![]() 13 հունիսի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը պատժվել է խթանիչների օգտագործման համար: Ադրբեջանցի 6 ծանրորդ որակազրկվել է 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության արդյունքներով: Էլհան Ալիգուլիզադեն որակազրկվել է 8 տարով նանդրոլոնի օգտագործման համար, Սիլվիա Անգելովան` 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով. Ֆիրիդուն Գուլիևը` 8 տարով, Վալենտին Խրիստովը` 8 տարով, Ինթիգամ Զաիրովը` 8 տարով: Նշվում է, որ 2015-ի դեկտեմբերին բացահայտվել են «Ա» ստուգման արդյունքները, այժմ հայտնի են դարձել »Բ» ստուգման արդյունքները, որոնք նույնպես դրական են եղել, հայտնում է Panorama.am-ը Haqqin.az-ի վրա հղումով: Ադրբեջանցի ծանրորդներն արդեն առաջին անգամը չէ, որ զանգվածային որակազրկման են ենթարկվում: Հաշվի առնելով դա` երկրի հավաքականը կարող է ընդհանրապես չմասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիադային: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոյանկա Կոստովան և Ինթիգամ Զաիրովը նույնպես չեն հանձնել խթանիչների կիրառման վերստուգման թեստը, որը նրանք հանձնել էին 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի հավաքականը, հավանաբար, կզրկվի Ռիոյում նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Բոյանկա Կոստովայից, որը կարող է 4 տարով որակազրկվել: 2014-ի մարտին և ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկեց Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող 18 ծանրորդի: Նրանք բոլորը խթանիչներ էին օգտագործել: Բացի այդ, Ադրբեջանի ֆեդերացիան տուգանվեց կես միլիոն դոլարով: Ընթերցեք նաև. Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |