ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ից կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման արգելքը![]() 14 հունիսի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի ձեռնարկություններից կենդանական ծագման սննդամթերքի ներկրման արգելքը: Այդ մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»`ամփոփելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Սերգեյ Դանկվերտի բանակցությունները ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ապահովման պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի բանակցությունների արդյունքները: Կողմերը մանրամասն քննարկել են ՌԴ տարածք հայկական ձեռնարկությունների արտադրանքի ներմուծման արգելքը հանելու հնարավորությունը, որը սահմանվել էր Հայաստանում դաբաղի բռնկման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» փորձագետների առաջիկա այցը Հայաստան` ջերմոցային տնտեսությունների աշխատանքին ծանոթանալու նպատակով: Հունվարին Ռուսաստանն արգելել էր Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել էր, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել: Արգելվեց խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |