Ուզբեկստանում դատված Ավագյանի դատապարտված փաստաբանն ազատ է արձակվել![]() 14 հունիսի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում իսլամիստական ծայրահեղականության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված 34-ամյա հայազգի Արամայիս Ավագյանի փաստաբան Օլիմ Կոբիլովը 7 տարվա բանտարկության վերաբերյալ դատարանի որոշումից հետո բանտում չէ: Իշխանությունների սպառնալիքներից հետո Ավագյանի փաստաբան Աբդուլաևան ստիպված է եղել հրաժարվել պաշտպանությունից, իսկ երկրորդ փաստաբանի՝ դատարանում նրա շահերը պաշտպանած Օդիլ Կոբիլովի դեմ հարուցվել է քրեական գործ և նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ «Ես տանն եմ», - ասել է փաստաբանը՝ ավելացնելով. - «Կներեք, չեմ կարող խոսել Ձեզ հետ», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի հայակական ծառայությունը: Փաստաբանը նպատակահարմար չի համարել մանրամասնել, թե երբ է դատարանը որոշում կայացրել իր ազատազրկման պատժաչափը փոխելու վերաբերյալ: Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը փոխանցել է , որ փաստաբանն իրեն տեղեկացրել է՝ պետք է տուգանք վճարի: Նա նաև վկայել է, որ փաստաբանն իր գործի վերաբերյալ հեռախոսով մանրամասներ հաղորդելուց խուսափում է, քանի որ նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում են: «Տանից դուրս չի գալիս», - ասել է Սաքունցը: Ավագյանի գործով ստեղծված միջազգային պաշտպանության կոմիտեում ներգրավված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է , որ «Արամայիսի փաստաբանին ազատություն են շնորհում պայմանով, որ երկիրը լքի, այսինքն՝ արտաքսում»։ Ավագյանի և նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և Ուզբեկստանի իշխանություններին հորդորել «ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին և Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Արամայիս Ավագյանի և ընկերների, ինչպես նաև Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը»: Միջազգային կոմիտեի հորդորն ուղղված էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ուզբեկստանում բավականին ազդեցիկ իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը հայտնել է, որ հույս ունի՝ կազատեն նաև Արամայիս Ավագյանին, սակայն արդարացման դատավճիռը հավանականչի համարել: «Եթե արդարացման դատավճիռ կայացնեն, նշանակում է՝ պետությունը, իշխանությունները համարում են, որ նա ճիշտ էր: Այդ դեպքում քննիչները, որոնք գործով զբաղվել են նախքան դատավարությունը, ուղղակի պետք է պատասխանատվության ենթարկվեն, պատժվեն: Այդ պատճառով, դժվար թե գնան այդ քայլին», - բացատրեց Իքրամովը՝ հավելելով․ - «Հնարավոր է՝ հիվանդությունների հետ կապված ազատեն»: Ձկնաբուծարանը տեղական իշխանության ղեկավարին չզիջելուց հետո քրեական պատմությունների մեջ հայտնված Արամայիս Ավագյանն անգամ խոշտանգումներից հետո էր հրաժարվել ընդունել իրեն վերագրվող ծայրահեղականության և մյուս մեղադրանքները: Այժմ նրա բողոքը Ուզբեկստանի գերագույն դատարանում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |