ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Եվրո 2016-ի առաջնության Հայաստանում ցուցադրման հովանավոր![]() 14 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է: Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր, և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռում հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպմանը: Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները մեկնաբանում են առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը: Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը հյուրընկալում են 24 հավաքականի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |