Պիտեր Սեմնեբի. Ժամանակն է լրջորեն զբաղվել Ղարաբաղի համաձայնագրի ստորագրման հարցով20 մարտի 2007 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Այժմ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատեն հասարակության հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հնարավոր է ավելին անել թե հայկական, թե ադրբեջանական կողմից: Մեկնաբանելով ՄԱԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի բառերն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագիր ստորագրվել` Պիտեր Սեմնեբին նշել է, որ դա երկստեք խիզախություն է պահանջում:«Հակամարտության սկզբից գրեթե երկու տասնամյակ հետո կողմերին ժամանակն է լրջորեն զբաղվել համաձայնագրի ստորգրման հարցով: Մենք հուսով ենք, որ այն սկզբունքներով եւ գաղափարներով, որոնք մենք ենք տվել անցյալ տարվա վերջում, եւ նախագահներ Ի. Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի վերջին մինսկյան հանդիպումից հետո, կարելի է համաձայնգիր կնքել»,- հայտարարել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է «Թրենդը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |