ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել. ՀՀ-ին $22 մլն կհատկացվի![]() 16 հունիսի 2016 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Արտարժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին իր ֆինանսական օգնությունը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հավելյալ 22 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Tert.am-ը հիմնադրամի վրա հղումով։ Ըստ հաղորդագրության՝ երկիրը իրականացրել է ստանձնած պարտավորությունները իրեն տամադրված վարկի վերաբերյալ և բարեփոխումներ է կատարել։ Այսպիսով, Հայաստանին 71.5 մլն դոլարի 3-ամյա ֆինանսական աջակցության ծրագիրը կավարտվի։ «Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի իրականացումը բավականին գոհացուցիչ էր, նպատակների մեծ մասը ի կատար է ածվել»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միտսուհիրո Ֆուրուսավան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |