Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լուրջ քննություն են Հայաստանի համար21 մարտի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լուրջ քննություն են Հայաստանի համար: Այդ մասին «Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այն բանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները, կախված է Հայաստանի ապագան: «Մենք պարտավոր ենք ազնիվ եւ արդար ընտրություններ անցկացնել: Մենք դա պետք է անենք ոչ այն պատճառով, որ կարող ենք զրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից: Դա հարկավոր է պետությանը: Եթե ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին, դա վատ կանդրադառնա այն բոլոր ծրագրերի վրա, որոնց մասնակցում է Հայաստանը»,-ընդգծել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը օրերս Վաշինգտոնում հայտարարել էր, որ եթե ընտրությունները Հայաստանում խախտումներով անցնեն, ծրագիրը կարող է սառեցվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |