Ղարաբաղի մասին Ալիեւի հայտարարությունները նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիք ձեւավորելու համար21 մարտի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ հայ դիվանագիտությունը վերջին 9 տարիների ընթացքում զիջում է միջազգային ասպարեզում»,- Regnum լրատվական գործակալության մամլո-կենտրոնում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հենց 1998 թվականին հնարավոր դարձավ ճեղքումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «1998 թվականից ի վեր բանակցային գործընթացին վերաբերող բոլոր փաստաթղթերում հանված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը եւ դրա փոխարեն գրված է «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք»: 1996 թվականին մենք դրա մասին միայն երազել կարող էինք»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ հավելել է, որ վերջերս ակտիվացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետությունների կողմից:«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հայտարարություններին այն մասին, որ Ղարաբաղի հարցը լուծված է Ադրբեջանի օգտին, ապա դրանք նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիքի ձեւավորման համար»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |