Ավելի քան €14 մլն՝ Գյումրու ճանապարհների բարեկարգմանը. Նախագիծն ընդունվեց17 հունիսի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում քվեարկության է դրել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016- մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 մլն 600.000 եվրո գումարի չափով վարկ տրամադրել: Նախագիծն անցել է 102 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, գրում է Tert.am-ը: Մինչ քվեարկությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ թեև ԲՀԿ վարկային համաձայնագրերի հետ կապված հստակ բացասական վերաբերմունքն ունի, բայց սա բացառիկ դեպք է, և իրենք կողմ են քվեարկելու: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ իրենք նույնպես կողմ են քվեարկելու: Ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել քաղաքի փողոցները: Նախատեսվում է իրականացնել նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրու համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի մինչև 2019-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |