Փոխնախարար. ՀՀ և Իրաքի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճում է մոտ 30%-ով![]() 17 հունիսի 2016 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստանի և Իրաքի միջև առևտրային շրջանառությունը կազմել է $132 մլն, այն դեպքում, երբ 2012-ին այդ թիվը կազմել է $49 մլն: Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին: «Իրաքի հետ մենք ունենք բավական դրական, լավ առևտրային շրջանառություն: Տարեկան ունենում ենք ապրանքաշրջանառության 30 և ավելի տոկոս աճ»,- հավելել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը: Իրաքի հետ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը հենց արտահանումն է Հայաստանից դեպի Իրաք, և արտահանվում է, մասնավորապես, արդյունաբերական արտադրանք: «2014-ին Իրաք արտահանել ենք մոտ $80 մլն-ի ապրանք, իսկ 2015-ին՝ $126 մլն-ի արտադրանք, որը բավական լուրջ ցուցանիշ է: Արտահանվում է հիմնականում սիգար, սիգարետ, ալկոհոլային խմիչքներ, անասուն, վերամշակված սննդի արտադրանք և այլն», - հայտնել է Մելքոնյանը: Նրա խոսքով, Իրաքից ներմուծում ևս իրականացվում է, բայց դրա ծավալները քիչ են: Կարդացեք նաև. Բարի գալուստ Իրաք. Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |