Զախարովա. Անկարայի հայտարարությունները Սև ծովի մասին չեն բարելավի ՌԴ հետ հարաբերությունները![]() 18 հունիսի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Անկարայի հայտարարություններն այն մասին, թե «անթույլատերլի է, որ «Սև ծովը վերածվի ռուսական լճի», չեն նպաստում ՌԴ և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների բարելավմանը և կայունությանը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել ՆԱՏՕ-ին հզորացնել ներկայությունը Սև ծովում, որն, ըստ նրա, «գրեթե ռուսական լճի է վերածվել»: Այժմ ՆԱՏՕ-ում քննարկվում է Սևծովյան տարածաշրջանում ադապտացված ներկայության հարցը, թեև կոնկրետ քայլերը դեռ համաձայնեցված չեն: Հզորացման անհրաժեշտությունը բացատրվում է իբր Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքով: Ենթադրվում է, որ կստեղծվի նոր կենտրոնակայան Ռումինիայում: Տարեսկզբին Բուխարեստն առաջարկեց ՆԱՏՕ-ի նավատորմ ստեղծել Սև ծովում: Այժմ ռազմանավերի ներկայությունը Սև ծովում սահմանափակված է Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված ժամկետով: Ընդ որում ՆԱՏՕ-ի նավերը կանոնավոր կերպով մտնում են Սև ծով զորավարժությունների համար: ՌԴ-ին մտահոգում են ՆԱՏՕ-ի մտադրությունները: ՆԱՏՕ-ի զորակազմի ներկայությունը Սև ծովում ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա սևծովյան տարածաշրջանում իրավիճակի վրա, կարծում է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Նա նշել է, որ դա կարող է խարխլել համագործակցության առկա ձևաչափերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |