Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման միջոցներից մեկն է24 մարտի 2007 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունման հարցը չափազանց քաղաքականացված է: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Դեմոյանը նշել է, որ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այսպես թե այնպես խոսվում է «ջարդի» մասին: «Եթե ԱՄՆ-ն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է, որ նրանք պետք է վերանայեն սեփական պատմությունը: 1917 թվականին հազարավոր հայեր փրկվել են ջարդերից. տեղահանությունից եւ սովից ամերիկյան առաքելություններից կողմից, եւ այդ փաստը ֆիքսվել է բոլոր պաշտոնական փաստաթղթերում»,- ընդգծել է հայ պատմաբանը: Նրա կարծիքով, 106-րդ բանաձեւը Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման միջոցներից մեկն է:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |