Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի ուղղությամբ «մոլոտովի» կոկտեյլներ են նետել![]() 18 հունիսի 2016 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք հունիսի 18-ին հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 05:00-ին Երևանի ժամանակով, հունական Eleftheriaonline.gr կայքին հղումով հայտնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը: Հարձակման պատճառը չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ անհայտ անձինք, որոնց թիվը 25-ի էր հասնում, դիմակներով էին և զինված էին «մոլոտովի» կոկտեյլներով:Նրանք նետել են պայթյունավտանգ հեղուկով շշերը հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանների ուղղությամբ: Հարձակման արդյունքում տուժածներ չկան, քանի որ հարձակվողներին չի հաջողվել բավականաչափ մոտ գալ հյուպատոսության շենքին, շշերն ուղղակի չեն հասել նշանակետին, և վնասվել է միայն մոտակայքում գտնվող մի ավտոմեքենա: Ապրիլին հարձակում է կատարվել Մարսելում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա: 2 անհայտ անձ շինության ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ», ինչի արդյունքում հրկիզվել է Թուրքիայի դրոշի մի մասը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |