Իրանի հատուկ ծառայությունները մեծ ահաբեկչություն են կանխել![]() 20 հունիսի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղական իսլամիստները մեծ ահաբեկչություն էին ծրագրում Թեհրանում, ինչպես նաև հարձակումներ Իրանի այլ քաղաքներում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի ուժայիններն ահաբեկչություն են կանխել Իրանի մայրաքաղաքում, կան ձերբակալվածներ: «Կանխվել է թաքֆիրիստ վահաբիտների խմբերի մեծ ահաբեկչությունը: Ահաբեկիչները մտադիր էին ռումբեր տեղադրել Թեհրանում և այլ գավառներում»,-հայտարարել են գերատեսչությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանցագործների ձերբակալման գործողության արդյունքում առգրավվել է մեծաքանակ զենք ու պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածների գծով հետաքննություն է ընթանում: Թե որ ահաբեկչական խմբավորմանն են նրանք հարում, չի հայտարարվում: Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է 20 ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին, որոնք մտադիր էին գործի դնել պայթուցիկ սարքերը` ապակայունացնելու համար իրավիճակն Իրանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |