Ադրբեջանական զինուժը 3 չհայտարարված կորուստ է ունեցել վերջին օրերին![]() 20 հունիսի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում է թաքցնել զինծառայողների մահվան փաստերը: Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն, հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել, հայտնում է Ռազմ.ինֆո-ն: Կորուստների մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը: Աբդուլլաևը մասնավորապես նշել է, որ հունիսի 9-ի գիշերային ժամերին Ղազախի զորամասերից մեկի զինծառայող, Սալյանի շրջանի բնակիչ Աղազադե Ասիման Աբդուլլա օղլուն սպանել է համածառայակից, 1993 թ. ծնված, Ղազախի Ջանալլի գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Մուստաֆաև Էլեդդին Խալիդդին օղլուին: Այնուհետև Աղազադեն ինքնասպան է եղել: Հունիսի 18-ին զորավարժության ընթացքում ՀՄՄ-ի տակ մնացած և մահացած ավագ լեյտենանտը ծնվել էր 1989 թ., Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանի Թալիշ գյուղում (գտնվում է Ադրբեջանի արևմուտքում, չպետք է շփոթել Արցախի Մարտակերտի շրջանի համանուն հայկական գյուղի հետ): Ավագ լեյտենենատ Ռահիմ Ալիևի մահվան լուրը հաստատել են նաև նրան անձամբ ճանաչող ընկերները, սակայն նշվում է, որ լուրը հայտնած համածառայակիցներն իրենք էլ չեն տեսել ՀՄՄ-ի տակ մնալու պահը և չեն կարող ստույգ հաստատել սպայի մահվան պատճառը: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի շոշափելի մարտական կորուստների վերաբերյալ նոր ապացույցներ են հայտնվել: Մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները: Bellingcat հանդեսը գնահատում է ադրբեջանական կորուստները 400-500 զոհվածի միջակայքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |