ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է այցը Երեւան

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հետաձգել է իր այցը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Ռոբերտ Սիմոնսը պետք է այցելեր Երեւան մարտի 26-27-ին:
 Ուշագրավ
---