ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին26 մարտի 2007 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի դրանք անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ-ն կարեւորում է ՀՀ բնակչության իրազեկության բարձրացումը հանրապետությունում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած ընտրությունների վերաբերյալ ձեռնարկների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ երկու ձեռնարկ է հրատարակվել` «Ուղեցույց ընտրատեղամասերի հանձնաժողովների համար» եւ «Ընտրական օրենսդրության եւ ընտրական վարչարարության մասին»: Առաջին ձեռնարկը նախատեսված է Հայաստանի ԿԸՀ-ի համար թրենինգների կազմակերպման եւ անցկացման համար, երկրորդը մանրամասնորեն վերլուծում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: «Երկու ձեռնարկն էլ կարեւոր են Հայաստանի ընտրական համակարգի զարգացման, առաջիկա ընտրությունների մասին բնակչության իրազեկության բարձրացման համար»,-ընդգծել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Ձեռնարկները տպագրվել են 20 հազարական օրինակ տպաքանակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |