Ղարաբաղ. Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել26 մարտի 2007 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Կան օբյեկտիվ պայմաններ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա դա ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսները չեն կորցնում եւ նախկինի պես աշխատում են մնացած հարցերի համաձայնեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մերզլյակովը գտնում է, որ Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել, միեւնույն ժամանակ, մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները նախագահների մակարդակով հանդիպում չի ակնկալվում: Ռուս համանախագահը հույս է հայտնել, որ ավելի ուշ կհաջողվի կազմակերպել նման հանդիպումներ` հավելելով, որ «հավանաբար, ապրիլին հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |