Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած թուրքերի դեմ![]() 22 հունիսի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքերի կողմից հակահայկական դրսևորումների պատճառով դարձյալ դիմել է դատարան: Փայլանը բողոքի հայց է ներկայացրել 200 հոգու դեմ, ովքեր հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ վանկարկելով` «Ամենալավ հայը մեռած հայն է», Haberler-ին հղումով գրում է Yerkir.am-ը: Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում հայ պատգամավորն ասել է. «200 հոգանոց այդ խումբը, որի կազմում, ենթադրում եմ, ազգայնամոլների կուսակցության երիտթևի անդամներ էին, հավաքվել էին Գյումուշսույու թաղամասում՝ որոշման դեմ բողոքելու: Նրանք «Ամենալավ հայը մեռած հայն է» գրություններով երթ են անցկացրել: Այս պաստառներն ատելության բացահայտ դրսևորում են: Այս հանցանքի և սպառնալիքի դեմ բողոքի հայց եմ ներկայացրել»: Փայլանը բողոքի հայցին կցել է նաև դրանք ապացուցող տեսանյութեր: 2015-ին ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել: Դատարանը որոշել էր Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |