ՄԱԿ զեկույց. Թմրամոլների թիվն աշխարհում գերազանցում է 29 միլիոնը![]() 23 հունիսի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Երկրի 15-24 տարեկան բնակչության մոտ 5 տոկոսը 2014-ին առնվազն թմրանյութի մեկ տեսակ է օգտագործել: Այդ մասին ասվում է ՄԱԿ թմրանյութերի և հանցավորություն վարչության «Թմրանյութերի մասին համաշխարհային զեկույցում»: «Թմրանյութերի օգտագործումն ամբողջ աշխարհում չի աճում: Դա լավ նշան է…Սակայն, մենք դեռ մահացության շատ մեծ քանակ ենք արձանագրում թմրանյութերից: Եվ դա անընդունելի է, քանի որ կախվածությունը թմրանյութերից բուժվում է և կարող է կանխվել»,-ասել է ՄԱԿ համապատասպխան վարչության գործադիր տնօրենի տեղակալ Ալդո Լյալե Դեմոզը, ներկայացնելով զեկույցը Ժնևում: Ըստ ՄԱԿ գնահատականի, թմրանյութեր օգտագործող ավելի քան 29 մլն մարդ տառապում է տարբեր խանգարումներից: Այդ թվում 12 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում ներարկումների միջոցով, որից 14%-ը տառապում է ՄԻԱՎ-ով: Աշխարհի ամենատարածված թմրանյութը շարունակում է մնալ կանաբիսը (կանեփ): 2014-ին, ըստ ՄԱԿ տվյալների, այն օգտագործել է մոտ 183 մլն մարդ: Երկրորդ տեղում ամֆետամիններն են: Ափիոն և ափիոն պարունակող խառնուրդներ է ընդունել 33 մլն մարդ` ափիոնն է ամենամեծ վնասը հասցնում առողջությանը: Կանաբիսը ևս շարունակում է մնալ թմրաբիզնեսի գլխավոր օբյեկտն աշխարհում: Զեկույցում ասվում է, որ 2014-ին թմրանյութերից մահացել է 207.400 մարդ: «Թմրանյութերի մասն համաշխարհային զեկույցը» հրապարակվում է ԳՎ հատուկ նստաշրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |