Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել![]() 24 հունիսի 2016 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են: Մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը: Նա շնորհակալությունն է հայտնել պատարագի մասնակիցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ընձեռած հնարավորության համար: Պատարագից հետո մասնակիցները հուշամատյանում իրենց ստորագրություններն են թողել, թուրքական Sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Կեսարիայի (այժմ` Կայսերի) սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1191-ին: Այն մինչև այսօր կանգուն մնացած հազվագյուտ եկեղեցիներից է և Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցին: 19-րդ դարի կեսերին եկեղեցին փլվել է, 1885-ին՝ վերակառուցվել: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1996-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |