Վրաստանի բնակիչները կկարողանան ընտրել գազի և էլէներգիայի մատակարարներին![]() 24 հունիսի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Անդամակցելով էներգետիկ ընկերակցությանը (Energy Community)` Վրաստանը կպարտավորվի ազատականացնել երկրի էներգետիկ շուկան, այն ավելի ճկուն ու գրավիչ դարձնելով ոչ միայն սպառողների, այլ նաև պոտենցիալ ներդրողների համար: Մասնավորապես, սպառողներին դա թույլ կտա ընտրել գազի ու էլէներգիայի մատակարարներին, քանի որ այսօրվա դրությամբ այդ ոլորտներում փաստացի մենաշնորհներ են գործում ի դեմս ընկերությունների, որոնք սպասրակում են կոնկրետ քաղաքներ կամ շրջաններ, հայտնում է Business-Գրուզիան: Էներգետիկ շուկայի ազատականացումը կվերաբերվի էլէներգիայի և գազի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկային: Դա թույլ կատ էլցանցերն առանձնացնել էլէներգիայի արտադրումից: Այդպիսով, սպառողը կկարողանա էլէներգիա ու գազ ստանալ տարբեր գներով, սակայն արդեն առկա ենթակառուցվածքների միջոցով: Որպեսզի էլէներգիան անխափան մատակարարվի, ցանցի սեփականատերը չպետք է սահմանափակի հասանելիությունն այլ ընկերությունների համար: Բնական գազի ազատ շուկան նույնպես ենթադրում է մրցակցության առկայություն: Գազային ընկերությունները պարտավոր կլինեն տրամադրել իրենց ենթակառուցվածքներն այլ ընկերություններին ևս: Իսկ սպառողը կկարողանա ընտրել մատակարար ընկերությունն ըստ գազի որակի, սակագնի, ծառայությունների որակի և այլն: Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից:: Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |