EAFJD ջանքերով ԵԽ զեկույցները Ղարաբաղի վերաբերյալ առավել հավասարակշիռ դարձան27 մարտի 2007 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Հայ Դատը» զբաղվում է համահայկական խնդիրներով, որոնց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD) ղեկավար Հիլդա Չոբոյանը: «Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցները ԵԽ-ում չափազանց միակողմանի էին` այնտեղ գերիշխում էր ադրբեջանական տեսակետը: Եվրոպական գրասենյակի ջանքերով, մասնավորապես, ԵԽ կառույցներում կատարած աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ զեկույցներն առավել հավասարակշիռ դարձան»,-ասել է Չոբոյանը: Նրա խոսքերով, EAFJD ելույթներից եւ պարզաբանումներից հետո, զեկույցներում ընդգրկվում է նաեւ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից հայ փախստականների վիճակի հարցը: «Մենք գտնում ենք, որ պետք է խոսել բոլորի մասին: Իսկ այն, որ Բաքուն իր փախստականներին 15 տարուց ի վեր պահում է վրանային քաղաքներում, պատիվ չի բերում նրան»,-ասել է Հ.Չոբոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |