Սփյուռքը երկար է սպասել երկքաղաքացիության մասին օրենքին27 մարտի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքը շատ էր սպասում Հայաստանում Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: «Երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, մեզնից շատերը հուսով էին, որ նոր հայկական պետությունը կճանաչի մեզ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ: Սակայն այդպես չեղավ: Այն ժամանակ սփյուռքը շատ էր հիասթափված: Եվ այժմ մենք բարոյական գոհունակություն ստացանք, մենք հայրենիք ունենք, ուր կարելի է գալ եւ անել այն ամենը, ինչ հնարավոր է նրա բարգավաճման համար»,- նշել է նա: Չոբոյանը նաեւ բնական է համարում, որ ՀՀ «տեղացի» քաղաքացիները մտավախություն ունեն, որ սփյուռքն իր ձեռքը կառնի իշխանությունը, նախագահ կընտրի եւ այլն: «Մենք նման ոչ մի բան չենք պատրաստվում անել, օրենքում հստակ նշված են մեր իրավունքներն ու պարտականությունները: Այդ օրենքի ընդունումը ես համարում են չափազանց կարեւոր, նույնիսկ որոշ չափով ուշացած քայլ»,- ընդգծել է EAFJD-ի նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |