Հռոմի պապն այցելել է Խոր Վիրապ, դեպի Արարատ աղավնի բաց թողել![]() ![]() PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ: Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին: Դրանից հետո, հովվապետերն ուղղևորվել են դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, գրում է Panorama.am-ը: Եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո ուղղվել են դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ: Այնտեղից էլ, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ են արձակել՝ ի նշան խաղաղության: Խոր Վիրապ այցելությամբ ավարտվել է Ֆրանցիսկոս պապի եռօրյա ուխտագնացությունը քրիստոնյա առաջին երկիր: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, Հռոմի պապը կվերադառնա Վատիկան: Խոր Վիրապը Հայոց սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Պատմաբան Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան գաղտնի կերակրել է մի այրի կին: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նա Խոր վիրապից դուրս գալուց հետո՝ ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |