Աղթամարի եկեղեցու բացում. Հայկական պատվիրակությունը մեկնել է Վան

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Վան Աղթամար կղզու Սուրբ Խաչ նորոգված եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, պատվիրակությունը կգլխավորի մշակույթի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԳԱԱ ճարտարապետության ինստիտուտի տնօրեն Մկրտիչ Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման վարչության պետ Արտեմ Գրիգորյանը: Եկեղեցու բացումը տեղի կունենա մարտի 29-ին: Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել արարողությանը, քանի որ Սբ.Խաչ եկեղեցին գործելու է որպես թանգարան, այլ ոչ թե որպես գործող եկեղեցի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---