Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային խոցված Սու-24-ի համար![]() 28 հունիսի 2016 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված Սու-24-ի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 27-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ռուս պաշտոնակցին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ, հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` համարելով նրան ռազմավարական գործընկեր: Ավելի վաղ ՌԴ իշխանությունները որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկը նշել էին նաև հասցված վնասի փոխհատուցումը: «Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- հայտարարել է Յիլդիրիմը TRT-ի եթերում: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Ընթերցեք նաև. Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուսական օդանավը խոցելու համար Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |