Էրդողանը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ![]() 28 հունիսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը կարող է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: «Թուրք և ռուս ժողովրդներին դուր չի գալիս այս ճգնաժամը: Հունիսի 29-ին կամ 30-ին մեր նախագահը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ»,-ասել է Յիլդիրիմը: Յիլդիրիմը հայտարարել է նաև, որ փաստացի ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն սկսվել է: «Լավ կլիներ, որ ՍՈւ-24-ի հետ կապված միջադեպը երբեք չլիներ: Հարկավոր է դադարեցնել այս անիմաստ պատերազմը Սիրիայում: Երբ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորվեն, կքննարկվեն Սիրիայի հետ կապված հարցերը»,-ասել է նա: Յիլդիրիմը նշել է, որ Թուրքիայի նախագահ էրդողանի նամակում թուրքական կողմը ափսոսանք է հայտնել կատարվածի վերաբերյալ և ասել, որ անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարի: «Փաստացի սկսվել է կարգավորման գործընթացը: Մենք առաջ կշարժվենք այնպես, կարծես վերջին վեց ամիսը չի եղել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 27-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ռուս պաշտոնակցին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ, հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` համարելով նրան ռազմավարական գործընկեր: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Ընթերցեք նաև. Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային խոցված Սու-24-ի համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |