ԵԱՀԿ առաքելություն. Հրդեհները Ղարաբաղում չոր եւ շոգ եղանակի հետեւանք էին28 մարտի 2007 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի հունիսից սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում զորքերի շփման գծում հրդեհներ են եղել: Ձմեռային ամիսներին աննախադեպ շատ տեղումների եւ գարնան սկզբին չոր եւ շոգ եղանակի համադրության արդյունքում իդեալական պայմաններ էին ստեղծվել հրդեհավտանգ եղանակի վաղաժամ ձեւավորման համար: Այդ մասին, հղում անելով ԵԱՀԿ հրդեհված տարածքների դիտարկման առաքելության պատրաստած զեկույցին, հայտարարել է ԵԱՀԿ բնապահպանության եւ տնտեսության հարցերի համակարգող Բերնարդ Սնոուն: Նրա խոսքերով, հրդեհները բնապահպանական եւ տնտեսական վնասի պատճառ հանդիսացան եւ սպառնալիք ստեղծեցին մարդկանց առողջության եւ անվտանգության համար: Մի շարք դեպքերում տեխնիկայի եւ հրդեհների դեմ պայքարի փորձի բացակայությունը թույլ չեն տվել տեղաբնակներին, հակահրդեհային ծառայություններին եւ անվտանգության ուժերին տեղայնացնել հրդեհները: Հրդեհների դեմ պայքարը դժվարացնող լրացուցիչ գործոններ հանդիսացան այն, որ հրդեհված էին ականապատ եւ չգործարկված զինամթերքի առկայությամբ տարածքներ, ինչպես նաեւ ընդհանուր լարվածությունը զինված ուժերի միջեւ շփման գծում», հաղորդում է «ԱՊԱ»-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |