ՀՀ-ում 2016/2017 ուս.տարում անվճար կսովորի 1783 ուսանող![]() 28 հունիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2016-ին պետությունը 1783 անվճար տեղ է հատկացրել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորելու համար: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը: Նրա խոսքերով՝ անվճար տեղերից 1585 հատկացված է հայկական ԲՈՒՀ-երում սովորելու համար, իսկ 120-ը՝ ռազմական մասնագիտացման ուղղությամբ սովորողների համար, 10-ական տեղ է հատկացվել Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանին և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին, գրում է Aysor.am-ը: Չլինգարյանը նշել է, որ կան նաև 53 պահեստային տեղ: «Որոշակի արտոնություններ է տրված նաև հաշմանդամություն ունեցողների, զինծառայողների երեխաների, որոնք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս: Ամեն տարի մեզ դիմում են ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներից, հիմնականում եզդիներից՝ անվճար տեղեր տրամադրելու խնդրանքով: Հիմնականում, այդպիսի խնդրանքները բավարարվում են նախարարության կողմից», - ասել է նա: Ընդունելության քննությունների առաջին փուլը ավարտվել է, երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |