ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացնում Իրանի մերձակայքում

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի շրջանում սկսվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի վերջին տարիների խոշորագույն զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցոմ են երկու ավիակիրներ, ռազմական նավերի երկու հարվածային խումբ եւ հարյուրից ավելի մարտական ինքնաթիռներ: Ընդամենը զորավարժություններին մասնակցում են շուրջ 10 հազար զինծառայողներ: ԱՄՆ ռազմական հրամանատարության ծրագրերում է ուսումնական հարձակողական գործողության անցկացում բավականին մեծ ծովային տարածքում Իրանի ջրային սահմանից ոչ հեռու:



ԱՄՆ Հինգերորվ նավատորմի ներկայացուցիչ Քեվին Աանդհալի խոսքերով, նավերը չեն մոտենա Իրանի ջրային տարածքին: Իրանի կողմից բրիտանացի նավաստիների ձերբակալման հետ այս զորավարժությունները կապված չեն: «Պետք չէ նաեւ դրանք դիտարկել որպես սպառնալիք Թեհրանին»,-հավելել է Աանդհալը: Զորավարժությունները մի քնաի օր կտեւեն, թե երբ դրանք կավարտվեն դեռեւս հայտնի չէ:



Ներկայումս Իրանից դեպի հարավ, Արաբական ծովում, որը միացնում է Պարսից ծոցը Օրմուզի նեղուցի հետ, անցնում են ֆրանսիական ՌԾՈՒ-ի զորավարժությունները, որոնք գործում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում: Ֆրանսիացիաների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես ճշտել է Աանհալը, չի ծրագրվում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---