Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ, 147 վիրավոր![]() 29 հունիսի 2016 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք 36 մարդու կյանք են խլել: Եվս 147-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունները հնչել են մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Ենթադրվում է, որ գործել են մահապարտ ահաբեկիչները, լսվել են նաև կրակոցներ: Ըստ օդակայանի աշխատակիցների, շատերը տուժել են ոչ թե պայթյուններից, այլ ապակիների բեկորներից: ՔԱԿ անդամները հայտարարել են, որ առնչություն չունեն պայթյունների հետ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի, որը ժամանել է ողբերգության վայր, նախնական տվյալները մատնանշում են, որ գրոհների հեղինակը «Իսլամական պետությունն» է: Սոցցանցերի օգտատերերը հիշեցրել են, որ ուղիղ երկու տարի առաջ` 2014-ի հունիսի 29-ին ԻՊ-ն հայտարարեց այսպես կոչված խալիֆատի ստեղծման մասին: Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր Twitter-ի էջում։ Photo: REUTERS/ Osman Orsal Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |