ՄԱԿ-ը զգուշացրել է սիրիական Մադայայում սովի սպառնալիքի մասին29 հունիսի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացրել է, որ սիրիական Մադայա քաղաքում կրկին կարող է սով սկսվել, եթե առաջիկայում հումանիտար օգնություն չհասցվի քաղաք: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «ՄԱԿ-ն ու նրա գործընկերները կոչ են անում անհապաղ սննդամթերք, բուժօգնություն և այլ միջոցներ հասցնել սիրիական Զաբադանի, Ֆուա, Մաֆայա և Քեֆրայա պաշարված քաղաքների մոտ 62 հազար բնակչի համար, որոնց մեծ մասը կանայք են»,-ասել է Հաքը: Վերջին անգամ ՄԱԿ-ն այդ շրջաններ օգնություն է հասցրել ապրիլի վերջում: «Հետագա հապաղումը նորից կարող է սովի մատնել մարդկանց Մադայա քաղաքում, որտեղ ավելի վաղ մի քանի մարդ էր սովամահ եղել»,-ասել է Հաքը: ՄԱԿ-ում նաև հայտնել են, որ հունիսի 28-ին երկրորդ շարասյունն է ուղարկվել Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամաս` մոտ 27 հազար մարդու համար: Առաջիկայում նախատեսվում է հումանիտար երրորդ շարասյան կազմակերպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ: Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |