ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը սառեցված հակամարտությունների վերաբերյալ28 մարտի 2007 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկին: Ա. Յացենյուկը փոխանցեց Ուկրաինայի նախագահի, կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին ծանր կորստի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերություններին` գոհունակությամբ նշելով երկու երկրների վերընթաց գործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս առումով անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի` սառեցված հակամարտությունների վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությանը: Հյուրի խնդրանքով պրն. Օսկանյանը հանգամանորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված Կոսովոյի հիմնահարցի, տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |