Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է փոքր երկրների ԵԱ-ի 2-րդ խաղում

Բասկետբոլի Հայաստանի  հավաքականը պարտվել է փոքր երկրների ԵԱ-ի 2-րդ խաղում

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է:

Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր:

Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եփերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Այդխաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը կրկին Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---