Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը ՀՀ-ում![]() 30 հունիսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը Հայաստանում: Այդ մասին հայտնել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը: «Դիմումներ են եղել մերձավոր երկրներից, որոնք գտնվում են հովազի միգրացիայի ճանապարհին: Միջանցիկ տարածքներում կան վայրեր, որտեղ հովազներ են հայտնվում: Հայաստանից մեր գործընկերները դիմել են, որպեսզի օգնենք նրանց վերաբնակեցման կենտրոնի ստեղծման գործում: Սկզբունքորեն, մենք կարող ենք կիսվել: Հաշվի առնելով, որ մենք շահագրգռված ենք, որ ամբողջ այդ տարածքը բնակեցվի»,-ասել է Դոնսկոյը: Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին մի քանի առաջավորասիական հովազ փոխանցել Սոչիի վերաբնակեցման կենտրոնից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Հայաստանի տարածքում 13 հովազ կա: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանմանն ուղղված հայաստանյան նախագիծը Գերմանիայի National Geographic-ի միջազգային մրցանակ է ստացել: Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիա (EOCA) հայտ ներկայացրած բազմաթիվ միջազգային բնապահպանական նախագծերից Հայաստանում կովկասյան հովազի պահպանման նախագիծը 6 լավագույնների շարքում էր։ Արդյունքում՝ օնլայն քվեարկությունում հավաքելով ձայների 34%-ը, այն դարձել է առաջատարն ու ստացել մոտ 30․000 եվրո կազմող մրցանակը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |