Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների դեմ պայքարի լավագույն միջոցը ճշմարտությունն ասելն է29 մարտի 2007 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ուղղակի օգտագործում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը որպես համաշխարհային հանրությանը մոլորեցնելու միջոց: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ուրացման, հայ մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, շրջափակման եւ հակահայ քաղաքականության դրսեւորումների այլ հարցերին: Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում ANCA-ն հակազդելու համար ԱՄՆ-ում հրեա-թուրքական լոբբիին` Ա.Համբարյանը հայտարարել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների դեմ պայքարի լավագույն միջոցը ճշմարտությունն ասելն է` հավաստի եւ հասանելի փաստաթղթերի տրամադրումն է»,-նշել է Համբարյանը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ այժմ ամենալավ պահն է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: «Ստամբուլում Հրանտ Դինքի դաժան սպանությունը, որին սպանեցին Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու համար, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԱՄՆ-ն պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի ուրացման եւ անհանդուրժողականության թուրքական քարոզարշավի սաստկացման դեմ»,-ընդգծել է Ա.Համբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |