Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկազմակերպեն![]() 1 հուլիսի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Չնայած, որ չկա նախագահների հանդիպման որոշակի ժամկետ, լինելով համանախագահներ, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են առաջիկայում նման հանդիպում կազմակերպել»,-ասել է Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Փարիզում: Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |