Պուտինն ու Օլանդը կշարունակեն աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ![]() 1 հուլիսի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեդեկացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի շարունակմանը: Պայմանավորվածությւոն է ձեռք բերվել շարունակել ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այդ կարևոր ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Ընթերցեք նաև.Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |