Վ. Օսկանյանն ու Է. Մամեդյարովը, ամենայն հավանականությամբ, հանդիպելու են ապրիլին, կոնկրետ ամսաթիվը ճշտվում է30 մարտի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանիպումը կայանալու է ապրիլին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ փորձում են ճշտել հերթական հանդիպման ժամկետները, սակայն դեռ կոնկրետ ամսաթիվ չկա: «Խնդիրը կայանում է ժամանակացույցերի համատեղման մեջ, սակայն կարծում եմ ապրիլին հերթական հանդիպումը կկայանա»,- հավելել է Վարդան Օսկանյանը:Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ Երեւանում կայացած հանդիպմանը շեշտը դրվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ բանակցային գործընթացի վրա, սակայն նաեւ ասվում է երկկողմանի հարաբերությունների եւ մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նպատակը նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման նախապատրաստումն է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասել է Օսկանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |