Եվրախորհրդարանը պաշտպանել է Կոսովոյի անկախությունը30 մարտի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ պաշտպանել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ծրագիրը, որը ենթադրում է այդ շրջանին տրամարդել պետականության գրեթե բոլոր տարրերը: Ծրագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին: Խոսելով ծրագրի մասին` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցով եվրահանձնակատար Խավիեր Սոլանան հայտարարել է, որ Կոսովոյին այսպես կոչված «վերահսկվող ինքնավարություն» տրամադրելու նախագիծը հանդիսանում է «ԵՄ ամենակարեւոր առաքելությունն իր պատմության ընթացքում»:Սերբիան կտրականապես դեմ է Կոսովոյին ինքավարություն տրամադրելուն: Ռուսաստանը, իր հերթին, գտնում է, որ մարզի խնդիրը կարող է կարգավորվել միայն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ կնքված համաձայնության հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Մոսկվայում` իր պորտուգալցի գործընկեր Լուիշ Ամադուի հետ հանդիպումից հետո: Մարտի Ախտտիսաարիի կողմից ներկայացված Կոսովոյի իրավիճակի կարգավորման ծրագրի պաշտպանության մասին ավելի վաղ հայտարարել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԱՄՆ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |