Ապրիլին 2-ին ՀՀԿ-ն կառաջարկի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը30 մարտի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին 2-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառաջարկի ՀՀ նոր վարչապետի թեկնածությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ապրիլի 2-ին կայանալու է Կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ եւ կառաջարկվի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը: «Ամենայն հավանականությամբ, դա կլինի ՀՀԿ նախագահի պաշտոնակատար, Կուսակցության խորհրդի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը»,- ասել է Շարմազանովը: Սերժ Սարգսյանը նաեւ գլխավորում է մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ներկայացված ՀՀԿ նախընտրական ցուցակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |