Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ին Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւն ընդունելու համար30 մարտի 2007 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը ընդունելու համար` պնդելով, թե այն «քաղաքական շարժառիթներ ունի»: «Պարզ է, որ այդ բանաձեւը Սենատի օրակարգ բերելու նպատակը ծառայում է սոսկ քստմնելի սպանությունը քաղաքական նպատակներով շահարկելուն` 1915 թվականի իրադարձություններին անդրադառնալու միջոցով», - հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է նաեւ, որ երկրի կառավարությունը խստորեն դատապարտել է Դինքի սպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` չորեքշաբթի օրը ընդունած բանաձեւը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը եւ կոչ է անում Թուրքիային վերանայել 301-րդ հոդվածը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Փաստաթղթում, այնուամենայնիվ նշվում է, որ Հրանտ Դինքին հետապնդել են Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Հատուկ նշվում է, որ Դինքը դատապարտվել է 301-րդ հոդվածով այն բանի համար, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է անվանել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |