Արոնյանը 1 տեղով նահանջել է ՖԻԴԵ հուլիսյան վարկանիշում![]() 1 հուլիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը՝ հուլիս ամսվա դրությամբ: Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2855 միավորով: Երկրորդ տեղում է ռուս Վլադիմիր Կրամնիկը, 3-րդ տեղում՝ ԱՄՆ-ց ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, 4-րդ հորիզոնականում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով 5-րդ հորիզոնականում է: ՀՀ շախմատային հավաքականի անդամներ՝ Գաբրիել Սարգսյանը 56-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 62-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ: Հունիսի վարկանիշում Արոնյանը զբաղեցնում էր 4-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |