Յուրա Մովսիսյանը` MLS հունիսի լավագույն ֆուտբոլիստ

Յուրա Մովսիսյանը` MLS հունիսի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի կազմում ճանաչվել է MLS լավագույն ֆուտբոլիստը հունիսին:

Նրա թեկնածության համար քվեարկել է երկրպագուների 36.77 %: 28-ամյա հարձակվողը նախորդ ամիս կանոնավոր առաջնության հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ` օգնելով թիմին երկու հաղթանակ տանել և մեկ անգամ ոչ ոքի խաղալ:

Հայաստանի հավաքականի նախկին անդամը 6 իրացրած գնդակով համարվում է «Ռեալ Սոլթ Լեյքի» լավագույն ռմբարկուն, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն իր հերթին մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

Ընթերցեք նաև. Մովսիսյանը՝ «Նյու Յորք սիթիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---