Ստամբուլում ահաբեկչության գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել![]() 2 հուլիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին: Հունիսի 30-ից սկսած ձերբակալություններ են իրականացվում Ստամբուլի շրջաններում: «Ինձ հայտնի է այդպիսի 5 ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում են 3 դաղստանցի, մեկ չեչեն և Ադրբեջանի մեկ քաղաքացի»,-ասել է «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին դաղստանցի իրավապաշտպանը, որը չի ցանկացել հրապարակել անունը. նա համագործակցում է Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հայտնում է Haqqin.az-ը: Այդ տղամարդը նախկինում ձերբակալվել էր մի քանի օրով միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, որից հետո նրան ազատ էին արձակել: «Նա աշխատում էր Ստամբուլում, իրավաբանական օգնություն էր ցուցաբերում և միջնորդություն ներգաղթյալների օրինականացման գործում»,-ասել է հարևանը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |