ԵԱՀԿ-ն պնդում է, որ Ղարաբաղում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն![]() 2 հուլիսի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Այդ մասին Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը, հայտնում է Haqqin.az-ը վրացական աղբյուրների վրա հղումով: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»: Իր ելույթում Սոդերֆելդը նաև անդրադարձել է ԵԱՀԿ տարածքի այլ հակամարտություններին, ինչպես նաև խնդիրներին, որոնց հետ բախվում են կանայք հակամարտությունների ժամանակ: Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ ԱԳՆԽ Սոչիում կայացած նիստում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար հարկավոր է առաջին հերթին կատարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»,-ասել է նա: ԸՆթերցեք նաև.ՀՀ ԱԳ նախարար. Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |