Բաքվում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը![]() 2 հուլիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպմանը: «ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զոհերի թվի աճը վերջին շրջանում ստիպում է ավելի շատ ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար: Այսօր երկու երկրների համար ամենակարևորը համատեղ գործելու անհրաժեշտությունն է`տարիներ ձգվող այս հակամարտության խաղաղ կարգավորման համար: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»,-ասել է Սեկուտան: Ալի Հասանովն իր հերթին ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ընթերցեք նաև. ԱԳՆ. Բաքուն արգելափակում է ԵԱՀԿ նախագահության առաջարկը գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |